Jump to content

Վրույր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրույր Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1949(1949-12-19)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 12, 2022(2022-09-12)[1] (72 տարեկան)
ԿրթությունՀայֆիլմ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Վրույր Վիրաբի Հարությունյան (դեկտեմբերի 19, 1949(1949-12-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 12, 2022(2022-09-12)[1]), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում[2]։ 1998 թվականին ընկերների՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի և Արամայիս Սարգսյանի հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան[3]։

Կերտել է շուրջ 50 թատերական դեր։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հարազատ թշնամի»
  • «Մեր գյուղը»
  • «Երանի»
  • «Մոռացված կանգառը»
  • «Բացի՛ր աչքերդ»
  • «Փրկեք մեր հոգիները»
  • «Դեբեդի գաղտնիքը»
  • «Պատվից առավել»
  • «Անհասցե ծնվածները»
  • «Անատոլիական պատմություն»
  • «Հերոսական նովելներ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է դերասան Վրույր Հարությունյանը
  2. Вруйр Арутюнян
  3. «Վրույր Հարությունյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. Ս., Դանիելյան (Ապրիլ 21,2017). «Ալեխանդրո Կասոնայի լեգենդար պիեսը վեց տասնամյակ անց բեմադրվեց նաեւ Վանաձորում». www.aravot.am.
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]